Jump to content

Գրեգ Բերկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրեգ Բերկ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 8, 1959(1959-11-08) (65 տարեկան)
ԾննդավայրՍենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ[1][2]
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունԿոլումբիայի համալսարանի լրագրության ասպիրանտուրա և St. Louis University High School?
Մասնագիտությունլրագրող և public relations executive
ԱշխատավայրFox News Channel[3] և Սուրբ Աթոռ[3]
Զբաղեցրած պաշտոններDirector of the Holy See Press Office?
ԱնդամությունPrelature of the Holy Cross and Opus Dei?[4]
 Greg Burke Վիքիպահեստում

Գրեգորի Ջոզեֆ «Գրեգ» Բերկ (անգլ.՝ Gregory Joseph "Greg" Burke, նոյեմբերի 8, 1959(1959-11-08), Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ[1][2]), ամերիկացի կաթոլիկ լրագրող, Վատիկանի պետական քարտուղարության հաղորդակցության հարցերով ավագ խորհրդական։ 2016 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը եղել է Սուրբ Աթոռի լրատվական ծառայության ղեկավար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեգորի Ջոզեֆ Բերկը, որն ավելի հայտնի է որպես Գրեգ Բերկ, ծնվել է 1959 թվականի նոյեմբերի 8-ին Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքում՝ կաթոլիկ ընտանիքում[5]։

Բերկը սովորել է ճիզվիտական ճեմարանում, Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում համեմատական գրականագիտության ոլորտում ստացել է բակալավրի աստիճան, հետագայում մասնագիտացել է լրագրության ոլորտում։ Միևնույն ժամանակ Opus Dei-ում դարձել է համարակալող[5]։

Աշխատել է «United Press International»-ում (Չիկագո), ինչպես նաև «Reuters», «Metropolitan» շաբաթաթերթերում։ Ավելի ուշ Հռոմ է տեղափոխվել, որպես «National Catholic Register» շաբաթաթերթի թղթակից։ 1990 թվականին սկսել է համագործակցել «Time»-ի հետ։

Ավելի վաղ 2001 թվականին նա դարձել Է Fox News-ի հռոմեական թղթակից, ինչպես նաև աշխատել է Հռոմում հիմնված «Թայմ»-ի համար։ 2012 թվականի հունիսին հայտարարվել է, որ նա կզբաղեցնի Վատիկանի պետական քարտուղարության հաղորդակցության հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը[6][7][8]

Բերկին են վերագրում հանրային կապերում ունեցած իր սեփական փորձը կիրառելով Ֆրանցիսկոս պապից հանրային անձ ստեղծելու օգնությունը[9]։

2016 թվականի փետրվարի 1-ին Բերկը նշանակվել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ։

2016 թվականի հուլիսի 11-ին հայտարարվել էր, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը ընդունել է հայր Ֆեդերիկո Լոմբարդիի հրաժարականը Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավարի պաշտոնից և 2016 թվականի օգոստոսի 1-ից այդ պաշտոնը կզբաղեցնի Գրեգ Բերկը։

Նա խոսում է անգլերեն, իտալերեն, իսպաներեն և ֆրանսերեն[5]։

2018 թվականի դեկտեմբերի 31-ին նա հայտարարել է հրաժարական տալու իր մտադրության մասին[10][11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 http://www.tvnewsinsider.com/16328
  2. 2,0 2,1 2,2 http://www.cathnewsusa.com/2013/11/pr-genius-helped-make-pope-popular/
  3. 3,0 3,1 Vatican hires Fox News journalist to improve PR strategy // France 24 — 2012.
  4. Vatican hires American spin doctor // La StampaTurin: Italiana Editrice, 2012. — ISSN 1122-1763
  5. 5,0 5,1 5,2 «О. Федерико Ломбарди уходит в отставку, новым директором Зала Печати стал бывший корреспондент Fox News». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.
  6. APNewsBreak: Vatican gets Fox media adviser Արխիվացված 2012-06-23 Wayback Machine San Francisco Chronicle, June 24, 2012.
  7. APNewsBreak: Fox correspondent named senior Vatican communications adviser Արխիվացված 2012-06-24 Wayback Machine The Washington Post, June 24, 2012.
  8. 'Rock solid' St. Louis impacts Vatican communicator Արխիվացված 2013-09-09 Wayback Machine St. Louis Review, August 8, 2012.
  9. Reilly, Jill (2013 թ․ նոյեմբերի 21). «The PR genius who helped make the Pope popular: Francis's marketing mastermind, an ex US journalist who belongs to Opus Dei». Daily Mail. London. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 9-ին.
  10. «Paloma and I have resigned, effective Jan. 1. At this time of transition in Vatican communications, we think it's best the Holy Father is completely free to assemble a new team». Twitter. 2018 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 31-ին.
  11. https://abcnews.go.com/International/wireStory/vatican-spokesman-greg-burke-deputy-resign-suddenly-60087785
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրեգ Բերկ» հոդվածին։